Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու մասին

Ապրիլ 21,2014 10:29

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը հայտնում է. «Այսօր ՀՀ Գլխավոր դատախազություն հաղորդում-հայտարարություն ենք ներկայացրել, որում, մասնավորապես ասվում է՝

«ՀՀ նախկին Վարչապետ և Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ տարիներ շարունակ բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվել ԶԼՄ-ներում /կցվում են դրանց մի փոքր մասը/, սակայն Գլխավոր դատախազությունը, խախտելով ՀՀ Քր․դատ․օր․ պահանջները որևէ միջոց չի ձեռնարկել, այդ թվում, չի արձագանքել, դրանք քննության առնելու կամ չառնելու ուղղությամբ։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ բերված փաստերը, հիմնականում, համապատասխանում են իրականությանը։

Այդ կապակցությամբ, հույս ենք հայտնում, որ ստեղծված իրավիճակում, Դատախազությունն ի վիճակի է գործել առավել անկաշկանդ և միջոցներ ձեռնարկել քաղաքացի Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շուշան says:

    ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ, պետք է պատասխան տա, Սիրադեղյանի պես անհետանա

    • Կարեն Ստեփանյան says:

      Տիգրան Սարգսյանին քրեական պատասխանատվության կանչելու պատճառները բազմաթիվ են՝.
      1. Բագրատ Ասատրյանի մեծագույն ջանքերով ՀՀ Բանկային համակարգի մոդեռնացման աշխատանքների արդյունքում ամենազարգացած համակարգը քանդելու, Երկրի Ոսկու Ռազմավարական պաշարները էժանագույն գներով վաճառելու համար:
      2. Օֆշորային մեքենայությունների կազմակերպման ու անմիջական մասնակցության համար:
      3. Ազգականներին պետական ու դիվանագիտական պաշտոններում <> համար:
      4. Կոռուպցիոն բազմաթիվ ռիսկային քայլերի համար, որ իրականացվել են իր իսկ մասնակցությամբ ու հանցավոր համաձայնությամբ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930