Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական ֆիլմեր են ցուցադրվում քրեակատարողական հիմնարկներում

Ապրիլ 23,2014 14:33

Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Ապրիլի 15-ից 29-ը մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր:

Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անց էր կացվում ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթներն ու միջոցառումները նպատակ ունեին ներգրավելու հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի շարունակությունն է»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորիս ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին:

«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ մշակութային կյանքին,  իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների հետ: Ֆիլմերի ցուցադրություններն առաջին նման  փորձն էր, որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց  շրջանում»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:

 Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում:

Նախաձեռնությանն աջակցել են Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Բրիտանական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930