Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ և ալաուի մտավորականները հանդիպեցին ՍԴՀԿ ղեկավարության հետ

Ապրիլ 23,2014 14:44

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալեցին այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ և ալաուի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության և դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալաուիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր Բեքթաշը, Եվրոպայի գաղթականների կոնֆեդերացիայի նախագահ Շաֆակ Արապաճը, Նոր Զարթոնք հայկական կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը,  Ստամբուլի Նոր Զարթոնքի բանբեր Սայաթ Թէքիրը: Քուրդ և ալաուի գործիչները հանդիպման ընթացքում միաբերան իրենց աջակցությունն հայտնեցին հայ ժողովրդին, դատապարտեցին Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ ուղղված Հայոց Ցեղասպանության ժխտմանը:

Քուրդ և ալաուի գործիչները նշեցին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների պայքարն ու նպատակն է: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նկատեց, որ ՍԴՀԿ-ի պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի այլ Թուրքիայի պետական քաղաքականության դեմ, որ արդեն շուրջ 100 տարի է ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, շարունակում հակահայ քաղաքականություն:

 

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930