Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել Արթուր Բաղդասարյանին՝ որպես Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի նախագահի

Ապրիլ 23,2014 17:30

Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Կայացած առանձնազրույցներին հետևել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արտակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:

Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը:

ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին:

ԱԱԽ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930