Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Ջահերով երթը. երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը. (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 21:11

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության  և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած  ջահերով ավանդական երթը, որին միացել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

«Ճանաչում, դատապարտում հատուցում» կարգախոսներով երիտասարդներն ու քաղաքական գործիչները Թուրքիայից և ողջ աշխարհից պահանջեցին ճանաչում և հատուցում:

DSC01209

Երիտասարդ Դաշնակցականները կոչ արեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչել: Այնուհետև հայտարարվեց, որ Ազատության հրապարկի կրակի ջահից կրակ է տարվելու մինչև Արևելյան Ամերիկա, որտեղ մեր հայրենակիցները հատուցման պայքարն են շարունակելու:

Aravot.am-ը զրուցեց երթի մասնակիցների հետ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի աշակերտուհի Կարինե Աբրահամյանը նշեց. «Մենք ուզում  ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե միասնական չլինենք, ապա կորած ենք: Մենք եկել ենք այստեղ, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ կանք ու պիտի լինեն»:

DSC01201

Ջահերով երթին մասնակցում էին նաև բրազիլացիներ: Aravot.am-ի հետ զրույցում բրազիլացի Լուիզ Նիմարեզը նշեց, որ Հայոց ցեղասպանության  մասին գրքերից գիտի և դատապարտում է  Թուրքիային կատարվածի համար: Նա ասաց. «Խորապես տպավորված եմ այս ամենից, այն, ինչ կատարվում է այստեղ, ուղղակի սրտաճմլիկ է: Մենք ցավակցում ենք հայությանը և կարծում, որ աշխարհը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

MHM87242-copy

Նշենք նաև, որ Ջահերով երթի մեկնարկից առաջ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը և շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930