Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ հնարավոր է, որ սպասում է առջևում. «Ժամանակ»

Ապրիլ 24,2014 10:41

Ընթացիկ ապրիլի 24-ն էլ կարծես անցնում է առանց հայ-թուրքական զեղումների, եթե չհաշվենք Էրդողանի երեկվա կոչ-հայտարարությունն ու դրա վերաբերյալ հայկական կողմի քննադատությունն ու միջազգային հանրության հրճվանքը: Հայ-թուրքական արձանագրությունները, միաժամանակ, շարունակում են մնալ երկու երկրների օրակարգում, ու թեև սառեցված են, այդուհանդերձ քանի դեռ կան, պետք է ենթադրել, որ դրանք կարող են մի գեղեցիկ օր կրակել՝ ինչպես պատից կախված հրացանը Չեխովի մոտ: Իսկ եթե այդ հրացանը կրակի, հանկարծ, ապա առաջին հերթին դրանից կարող է «վիրավորվել» հայկական կողմը, որովհետև հայ-թուրքական արձանագրություններում ամենևին էլ միայն պատմաբանների ենթահանձնաժողովի խնդիրը չէ, որ մտահոգիչ կարող է լինել հայկական պետական շահի համար:

Բանն այն է, որ արձանագրություններում նաև հստակ ամրագրվում է սահմանների փոխադարձ ճանաչման խնդիրը: Ընդ որում, այն տեսակետը, թե դիվանագիտական հարաբերությունների պրակտիկայում անխուսափելի է առանց սահմանները ճանաչելու հարաբերություն հաստատելը, փոքր ինչ չափազանցված է, որովհետև նույն այդ պրակտիկան գիտե բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները շատ լավ ու բարյացակամ հարաբերվում են միմյանց հետ, բայց չկա սահմանների փոխադարձ ճանաչում կամ կա սահմանային տարաբնույթ խնդիրներ: Սակայն, դրանից բացի, հայ-թուրքական արձանագրությունները ունեն մեկ այլ վտանգ, որի մասին առ այսօր չի խոսվում, կամ քիչ է խոսվում, ինչը սակայն բավական էական հանգամանք է:

Բանն այն է, որ թեև հստակ ժամկետ է ամրագրվում հայ-թուրքական սահմանի բացման համար, բայց սահմանային անցուդարձի կենսագործունեության տեսանկյունից ժամանակային սահմանումներ չկան: Այսինքն, կա պայմանների շուրջ քննարկումների մեկնարկային ժամկետ, բայց չկան ժամկետներ այն մասին, թե իսկ ինչքան կարող են տևել այդ քննարկումները: Օրինակ, Հայաստանն ու Թուրքիան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբերում, որքան կարող են քննարկել սահմանային բեռնափոխադրումների, անցուդարձի հետ կապված պայմանները: Չէ՞ որ Թուրքիան կարող է անընդհատ ձգձգել այն, միաժամանակ իր օգտին օգտագործելով գործընթացը: Ի վերջո պարզ է, որ Հայաստանի համար արդյունքն է կարևոր, իսկ Թուրքիայի համար՝ գործընթացը: Թեև, մյուս կողմից պարզ է նաև, որ Հայաստանի իշխանության համար կոնկրետ, թերևս արդյունքից ոչ պակաս կարևոր է, և հետևաբար կարող է բավարարել միայն գործընթացը, քանի որ դա միջազգային լեգիտիմության ապահովման աղբյուր է, ինչը Հայաստանի իշխանության համար հանդիսանում է այս ամբողջ պատմության գլխավոր շարժառիթներից մեկը:

Այդպիսով, ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անբարենպաստ են ոչ միայն առանձին ռազմավարական քաղաքական նշանակության դրույթներով, այլ նաև կառուցվածքով և վերջնարդյունքի հստակ ժամանակացույցի սահմանմամբ, որի խախտման դեպքում պետք է ենթադրվի որևէ պատասխանատվություն:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բոլորովին հարկավոր չէ գուշակ լինել, որպեսզի նույնիսկ նկարին նայելով հասկանալ, որ երկուսից մեկը իր խորամանկ ժպիտով ասում է,՝ -էս՝ բոստանում բուսնած թարս խիյարին տեսեք, որ եկել ինձ հետ ֆուտբոլային դիվանագիտություն է խաղում, լինելով գնդակի դերում և չհասկանալով, որ անկախ նրանից, ում դաշտում էլ գտնվի, հարվածը իր գլխին է լինելու։
    Այստեղ խոսվեց պայմանագրի ռազմաքաղաքական անբարենպաստ պայմանների մասին, որի հետ հնարավոր չէ համամիտ չլինել, բայց չի խոսվում՝ նրա տնտեսական հետևանքների մասին, որը իմ խորը համոզմունքով կբերի մեր քայքայված տնտեսությունով երկրին՝ բռնազավթում, իր օրեցօր զարգացող և հզորացող տնտեսությամբ, արանց մի կրակոցի։

  2. Maxim says:

    Հայ-թուրկական սահմանների բացումը, ոչ մի դեպքում ձեռնտու չէ Հայաստանին, եթե Հայաստանը իր տնտեսությամբ գոնե մեկ քայլով առաջ չէ այդ դավադիր հարևանից։ Նույնիսկ այդ մեկ քայլի դեպքում նա կարող է իր մասշտաբով ջախջախել Հայաստանում գործող տվյալ տնտեսական ճյուղը,՝ հայտնի գնային քաղաքականության հնարքի շնորհիվ։ Կամ մեր երկիրը պետք է այնքան ճկուն գործի, որ լրացնի այդ հսկա շուկայի բաց տեղերը, ինչը որ հանդիսացավ Չինաստանի տնտեսական հրաշքի հիմքը,՝ ողջ աշխարհի հանդեպ։ Այսօր մենք ուներնք՝ կործանված տնտեսություն, մեծ թվով արտագաղթ, որը գլխավորապես երկրից դուրս է գալիս աշխատուժը, որը այսօր աշխարհում հանդիսանում է ամենաթանկ ապրանքը,՝ նույնիսկ սևագործ էժան աշխատուժն է՝ զարգացած երկրի տնտեսության համար թանկ ապրանք համարվում, էլ չխոսենք բարձր տեխնոլոգիաների մասին։ Ստեղծված անմխիթար իրավիճակը միմիայն պահանջում է, ողջ ընդերքի ազգայնացում, ոչ միայն թալանի դադարում, այլ ամենախիստ պատասխանատվություն անցածի համար։ Վերարտադրվող բոլոր ապտանքների ,,սննդամթերք, թեթև արդյունաբերություն,… և այլն,, արտահանում, և էլի շատ բաներ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930