Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Ողջամիտ ժամկետը կսպառվի» (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 12:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քաղաքական վերնախավն առավոտյան ժամը 10.00-ից այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախարարները, պաշտոնատար այլ անձինք դատապարտեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին կատարած Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց հետևյալը. «Կարծում եմ այս ահագնացող շարժումը, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը բարձրացնում է իր հետ բերում է նաեւ օտարներին, եւ շատ կարեւոր է, որ օտարը իմանա եւ հասկանա ինչ է կատարվել մոտ հարյուր տարի առաջ եւ գլխավորը, իհարկե, Թուրքիայի ժողովրդավարացումն է, ինչքան Թուրքիան ժողովրդավարական շարժումներ ներառվեն, ինչքան Թուրքիան հասունանա, այնքան գործը կհեշտանա եւ ես ողջունում եմ այն թուրք ազնվագույն մարդկանց, ովքեր ճանաչել են դատապարտում»:

Նրա խոսքերով ինչպես Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան ստիպված կլինի առերեսվել պատմության հետ, որովհետեւ հայ ժողովրդին այլեւս լռեցնել չի կարող:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս դատապարտեց 1915 թվականի իրադարձություններն ու ասաց. «Ես կարծում եմ, որ մեր այն քաղաքականությունը որ տարվում է, եւ այն գործիչները, ովքեր ամեն օր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով իրենք ավելի քան վստահ են, որ ճիշտ որոշումներ են կայացնում»:

Aravot.am-ի հարցին՝ գուցե Էրդողանի հայտարարության համատեքստում ճի՞շտ էր ետ կանչել հայ թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Գուցե Թուրքիայի նման հայտարարությունները փորձ է, որ զոհի և դահիճի կարգավիճակները հավասարվեն: Եվ անընդունելի է այն հայտարարությունը, որ սա ընդհանուր ցավ է: Արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահը մի քանի անգամ դրա մասին խոսել է և ասել, որ կլինի ժամանակը: Եվ այսօր էլ ուղերձը պարունակում է այն, որ կգա ժամանակը, որ այդ ողջամիտ ժամկետը կսպառվի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930