Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանի՝ ՌԴ-ի ոչնչացման նախադրյալների մասին հայտարարությունը և Լեհաստանի դեսպանի անտեղյակությունը

Ապրիլ 24,2014 12:36

Այսօր առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված 1995 թվականի հայտարարությունը, որը կոչվում է 1915-1922 թվականների դատապարտումը: Նա հատված ընթերցեց այդ հայտարարությունից, որտեղ նշված էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը եւ պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաեւ նախադրյալներ ստեղծել ՌԴ-ի ոչնչացման համար:

Դեսպանը մասնավորապես նշեց. «Պատմությունը փոխկապակցված է եւ այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին եւ կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չէր ընթերցել Էրդողանի հայտարարությունը և չմեկնաբանեց այդ հայտարարությունը: Դեսպանը մասնավորապես նշեց. «Լեհաստանը տվել է 1915 թ-ի դեպքերի քաղաքական ու բարոյական գնահատականը, բայց միաժամանակ կարծում ենք, որ հարցի լուծումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով: Այդ պատճառով մենք բարձր են գնահատում Սերժ Սարգսյանի երկխոսելու ցանկությունը և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ճշտանման է դեսպանի խոսքը, իսկ որն է դեղատոմսը:Ձուլել հայերին, թե* գրավվել ու վերանալ հայի ձեռքով:Ոսկե միջինը ո*րն է:Չէ որ մի գետը երկու անգամ չեն մտնում, իսկ մտնողը երրորդ անգամ մտնելը չի կարող բացառել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930