Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես Մայր Աթոռում

Ապրիլ 24,2014 18:00

24-Hishataki handes 24-Hishataki handes 2Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Հանդիսության ընթացքում Թամարա Մոսինյանի և Սեյրան Ավագյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես նաև ասմունքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Սիլվա Յուզբաշյանը: Միջոցառման վերջում ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանը նաև իր շնորհակալությունը և գնահատանքը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Այնուհետև Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը` ընդգծելով, որ նրանք զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը` հավատարիմ մնալով իրենց ինքնությանը, հայրենիքին ու հավատքին: Սրբազանը կարևոր նկատեց, որ այսօր ևս հայը շարունակի հավատարիմ մնալ նվիրական այդ արժեքներին և սրբություններին, որոնք դարերի փորձությունների մեջ ապրեցրել են հայ ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930