Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

Ապրիլ 24,2014 23:07

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը։

Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր,  «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» /ԱՄՆ/՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում:

Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստի՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ: Լ․ Իշխանյանը եղել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատի առաջին կատարողը /Նյու Յորքի «Էվերի Ֆիշեր Հոլլ» համերգասրահ/:

Լ. Իշխանյանն իր յուրաքանչյուր համերգում մշտապես ներառել է առնվազն մեկ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:

1991թ-ին Լյուսի Իշխանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի դաշնակահարների համար սահմանել է հատուկ կրթաթոշակ: Նա նաև աջակցել է Ջուլիարդի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև համագործակցությանը: 1992թ-ին Լ․Իշխանյանը Ջուլիարդում հիմնել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որն աջակցել է երևանյան կոնսերվատորիայից Ջուլիարդում ուսանելու տեղափոխված ուսանողներին:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930