Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանը վերջին տարիներին կմախքի կերպարանք է ստացել եւ խելագարի վարքագիծ է դրսեւորում. «Հրապարակ»

Ապրիլ 25,2014 11:05

Ոճրախմբից այսօր ողջ են մնացել Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։ Վերջին երկուսը, իհարկե, առանձնապես գաղտնի ինֆորմացիայի կրող չեն, սակայն նրանց նույնպես կարող են հայտնի լինել մանրուքներ, իսկ սատանան մանրուքների մեջ է։

Փորձագիտական մակարդակով «27»-ին տիրապետողների համոզմամբ՝ արժե, որ Հունանյաններից ոչ պակաս իր կյանքի անվտանգության համար մտահոգ լինի Էդիկ Գրիգորյանը։

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Նաիրին վերջին տարիներին կմախքի կերպարանք է ստացել եւ խելագարի վարքագիծ է դրսեւորում՝ հրաժարվում է որեւէ մեկին ընդունել, անգամ հոր ուղարկած ուտելիքն է մերժում, Կարենը լրիվ խախտվել է, հայտնի է, որ նրանց մայրը հոգեկան խնդիրներ ուներ, ոճրագործ որդիներ ծնած կնոջ դիակը մի քանի տարի առաջ հայտնաբերվեց Եվպատորիայում՝ ծովում էր խեղդվել։ Այս ֆոնի վրա Հունանյանների «ինքնասպանության» մասին լուրերը հերթական «02»-ի ժամանակ կհնչեն նույնքան բնական, որքան անբուժելի հիվանդությունից Տիգրան Նազարյանի մահվան լուրը։

Ժամանակին գրվել է, որ, ի տարբերություն Հունանյանների, դոկտոր Էդիկն իրեն լավ է զգում, այնքան, որ նույնիսկ զազրախոսության ժանրն էր զարգացնում՝ հոդվածներ էր գրում, հյուրեր ընդունում-լուսանկարվում, բայց նրա առողջությունն էլ բարվոք վիճակում չէ. վերջերս Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ սրտի թանկարժեք վիրահատության ենթարկվեց։ Նա անհանգստանալու լուրջ պատճառներ ունի՝ կարծիք կա, որ ոճրագործության նախապատրաստության փուլում, բուն ոճիրի չարաղետ միջոցին եւ դատավարության երկարուձիգ ամիսներին հենց նա է ղեկավարել Նաիրիին ու հրոսակախումբը։

«Ուչաստկովին», ի դեպ, ուղղակի կգնար-կհարցներ Վազգեն Մանուկյանին, թե ով է նրան հորդորել միջամտել «դոկտոր» Էդիկի նուրբ սրտի վիրահատությանը, եւ տեղում կպարզեր կազմակերպչի անունը։ Կարիք կա՞ ասելու, թե Հայրենիքին իրենց առողջությունն ու սերը նվիրած քանի քանիսն այսօր անգամ գլխացավի դեղի փող չունեն, իսկ պետությունն էլ հանգիստ նայում է, թե ինչպես են անվճարունակները կամաց մահանում։ Այդ ինչո՞ւ Հանրային խորհրդի նախագահի կամ որեւէ ուրիշ մեկի մտքով չի անցնում տանել ու վիրահատել մեր կամ ձեր հարեւան Սիմոն պապի սիրտը։ Այսինքն՝ այս ամենն այնքան պարզ է, եւ հասարակական հիշողության կարճատետւթյան հաշվարկն այնքան անվրեպ, որ թքած են ունեցել, թե ով ինչ կմտածի։

Իզուր, քանի որ գերանը, ինչպես ասում են, ամուր տեղից է կոտրվում։ Եվ որքան էլ ճշմարիտ է թվում վարկածը, թե «գործող իշխանությունը չի հեռանա, քանի Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը ողջ են, որովհետեւ նոր իշխանությունը հենց նրանց միջոցով պետք է պարզի «27»-ի իրական կազմակերպիչներին» (փաստաբան Աշոտ Սարգսյան), միեւնույն է՝ ամեն ինչ մի օր ջրի երես է դուրս գալու։ Մանավանդ Տիգրան Նազարյանը, ի տարբերություն «27»-ի հետ կապված նախորդ բոլոր վաղաժամ մահացածների, հասցրել է պատասխանել հարցերի, որոնք լույս են սփռում ոչ միայն իր, այլեւ այլոց դերակատարությանը:

Մարիամ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930