Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցած միջազգային մրցաշարերում կաշվե ձեռնոցի մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ

Ապրիլ 28,2014 14:25

Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից    4-ը՝  ամենաբարձր հարգի :

Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջևելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Ի դեպ, Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, ով իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տոնել:

Բելգրադում ոսկե մեդալ են նվաճել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանայնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Հայ մարզիկները Հայաստան կվերադառնան այսօր՝ ապրիլի 28-ին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930