Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Սա Սերժ Սարգսյանի կառավարությունն է»

Ապրիլ 29,2014 19:49

«Որեւէ հույս այս կառավարության հետ, ինչպես եւ նախորդի հետ կապել հնարավոր չէ: Սա Սերժ Սարգսյանի կառավարությունն է»,- ապրիլի 29-ին Aravot.am-ի հետ զրույցում նոր կառավարության մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Մեր հարցին՝ այսինքն, ով էլ նշանակվեր նախարար, էական բարեփոխումներ դժվա՞ր էր ակնկալել՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Այո, համակարգը քանի դեռ չի փոխվել եւ լեգիտիմ եւ լեգալ իշխանություն չի ձեւավորվել, չի կարող լինել որեւէ դրական տեղաշարժ: Բացի դրանից, այն կադրային աննշան փոփոխությունները, որ արվել են՝ արվել են ավելի շատ դեպի բացասական կողմ, քան դրական: Այնպես որ, որեւէ դրական փոփոխություն ակնկալել չենք կարող»:

Դժգոհության ալիք բարձրացավ հատկապես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերանշանակումից հետո: Մեր հարցին՝ որեւէ վերապահում նոր նախարարների հետ կապված ունե՞ք՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց ,որ կոնկրետ նախարարությունների հետ կապված չի ուզում մանրամասն խորանալ եւ քննարկել, կարեւորը ընդհանուր տեսանելի պատկերն է. «Ես չեմ կարծում, որ այս կառավարությունը կարողանալու է հաղթահարել երկրի առջեւ ծառացած պրոբլեմները»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում հայտարարել էր, որ «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Ըստ պարոն Խուրշուդյանի, Սերժ Սարգսյանի խոստումը մնալու է զուտ խոստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930