Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Էրդողանի՝ հայերին ցավակցելը ցեղասպանության համար ներողություն խնդրել է. Դեվլեթ Բահչելի. Hurriyet

Ապրիլ 29,2014 22:02

Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելին «ցեղասպանության համար ներողություն խնդրել է» անվանել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդրողանի՝ հայերին ուղղված ցավակցությունը, գրում է «Հուրիեթ» թերթը:

Էրդողանը ապրիլի 23-ին հայտարարություն էր արել, որտեղ իր ցավն էր կիսել «1915թ. դեպքերի զոհերի» սերունդների հետ:

Ապրիլի 29-ին խորհրդարանական հանդիպման ժամանակ Բահչելին Էրդողանի քայլը որակել է «ոչ ազգային».«Իր հաղորդագրության մեջ, որը գրվել է ամբողջությամբ ոչ ազգային մոտեցմամբ, վարչապետ Էրդողանը խոսել է «արդարությունից և մարդկայնությունից»», – ասել է նա, – «Սակայն վարչապետի ցավակցական ուղերձը ցեղասպանության համար ներողություն խնդրելու պես բան է»:

Մյուս կողմից, Ժողովրդա-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության համանախագահ Սեբաթ Թունջելն ասել է, որ 1915թ. դեպքերի հետ կապված պետական արխիվները բացելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է. «Պետք է ստեղծվի ճշմարտության և արդարության հանձնաժողով ու պետք է առերսվել անցյալի հետ», – ասել է Թունջելը:

 

Պատրաստեց` Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930