Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Մարդկային նախադրյալները մեզ մոտ կան, մեզ անհրաժեշտ են տեխնիկական վերապատրաստումներ»

Ապրիլ 30,2014 19:30

Այսօր Երեւանում ԵԱՀԿ –ի եւ  աջակցությամբ  կազմակերպվել էր կլոր սեղան -քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները» թեմայով: Այն միտված էր վերհանել հաշմանդամության խնդիր ունեցող անձանց համար կրթություն ստանալու հնարավորությունները, մարտահրավերները, քննարկել «Տեմպուս» ծրագրի շրջանակներում իրականացող միջոցառումները, որոնք պետք է բերեն խնդիրների վերացմանը:

IMG_0653

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մակքոյն ասաց, որ այս քննարկումը  երկխոսության այն տեսակն է, որի կարիքը կա Հայաստանի կրթական հաստատությունների հետագա զարգացման համար:

Հայաստանում «Տեմպուս» ծրագրի ազգային հարցերի համակարգող Լանա Կարլովան էլ նշեց, որ  Հայաստանում հաշմանդամության խնդիր ունեցողները շատ խոչընդոտների հետ են առնչվում ուսումնական հաստատություններ ընդունվելիս, տեղաշարժման եւ այլ հնարավորությունների ստեղծման հարցը բարձրացնելուց զատ, ըստ Լանա Խաչատրյանի, «Տեմպուսի» ծրագիրը ավելի շատ ուղղված է դասախոսների եւ ադմինիստրացիայի, ուսանողների իրազեկմանը:

Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր «Tempus ASPIRE» ծրագրի համակարգող Հովհաննես Հարությունյանը հիշատակեց, որ մեր բոլորիս համար ուսանողական տարիներն ամենահիշարժանն են, հաճախ ենք դրանց մասին խոսում, այդ ժամանակ պետք է նկատենք, որ հասարակության մի ստվար զանգված զրկված է այդ հնարավորությունից, որովհետեւ պայմաններ, նրանց հետ աշխատող մասնագետներ չկան:

Նա շեշտեց, որ նշում են, թե այս խնդիրները լուծելու համար մեծ ծախսեր ու ռեսուրսներ են պետք, սակայն այդ տաղանդավոր մարդկանց օգնելով՝ ծախսված ռեսուրսը շուտով կվերականգնվի:

Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Տեմպուսի» շրջանակներում մշակվել են ծրագրեր, որոնք իրականացվում են մի քանի ուսումնական հաստատություններում, ինչպես օրինակ՝ Եվրասիական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում, Կառավարման ակադեմիայում եւ այլն:

«Յուրաքանչյուր հաստատությունում կմշակվի ու կսահմանվի հատուկ մանկավարժի դերը, ով կնպաստի այդ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց մուտք գործելու մատչելիություն ստեղծելուն»,- ասաց նա:

«Հույսի կամուրջ» հ/կ-ի շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը քննարկմանը միացավ՝  իր օրինակը բերելով. « Ես ինքս սովորել եմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մեր մասնաշենքը հինգհարկանի էր, չուներ վերելակ: Ես տեղաշարժման դժվարություն ունեմ,  վեց տարի գնացել եմ համալսարան: Իմ համակուրսեցիների, մեր ֆակուլտետի դեկանի, դասախոսների, փոխդեկանի, բոլորի օգնությամբ ավարտել եմ համալսարանը: Սա միայն անձնական որակների շնորհիվ էր, որ մարդիկ փորձում էին հարմարացնել լսարանները: Մարդիկ փորձում էին այդ օրը, այդ ժամին  ազատ լսարան գտնեին ոչ թե չորրորդ կամ հինգերորդ հարկում, այլ առաջին, դասախոսություններն էին ինձ փոխանցում»:

Զարուհի Բաթոյանը նշեց, ծախսերն ու ռեսուրսներն այնքան էլ մեծ չեն, եթե նաեւ հաշվի առնենք, որ կան ծախսեր, որոնք մեկանգամյա են: «Մենք անընդհատ վերելակներ չենք կառուցելու, մենք անընդհատ  թեքահարթակներ չենք կառուցելու, եթե նույնիսկ մենակ այսօր ստիպված ենք դա անել»: Նա անհնարին չհամարեց մեր երկրում հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար կրթություն ստանալու հնարավորություններ ապահովելը: «Մարդկային նախադրյալները մեզ մոտ կան, մեզ անհրաժեշտ են տեխնիկական վերապատրաստումներ, ինֆորմացիա»,- ասաց նա:

Խոսելով հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին՝ Զարուհի Բաթոյանը նշեց. «Հարմարեցումների մասին պետք է հիշել, այն ժամանակ, երբ մենք անում ենք վերանորոգում, երբ նոր շենքներ ենք կառուցում: Ես ցավոք պիտի ասեմ, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շենքը իմ ավարտելուց հետո վերանորոգվել է, եւ թեքահարթակ չի կառուցվել, որքան էլ որ ես ասել եմ, փոխարենը շատ գեղեցիկ պատշգամբ  են կառուցել»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930