Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգալույծ են հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը և Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը

Ապրիլ 30,2014 21:05

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով:

Մեկ այլ տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930