Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

Ապրիլ 30,2014 23:05

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների:

001

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին ունկնդրել է հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրը: Ջազի միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հուշամեդալներ է հանձնել երաժշտարվեստի այս ճյուղի մի քանի ներկայացուցիչների: Ըստ այդմ, սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանը, դաշնակահարներ Գարիկ Սարիբեկյանն ու Խաչիկ Սահակյանը, ինչպես նաև շեփորահար Երվանդ Մարգարյանը Երևան քաղաքում ջազային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալներով: Ջազի հայկական ամենահեղինակավոր ջազմենների ու ջազ-բենդերի հետ միասին բեմից հանդիսատեսին ողջունել է նաև համերգի հեղինակավոր հյուր, իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ գիշեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930