Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ է կիրառել. «Ամերիկայի ձայն»

Մայիս 01,2014 22:57

Թուրքիայի ոստիկանության ուժերը հինգշաբթի օրը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ են կիրառել՝ փորձելով դադարեցնել հազարավոր ցուցարարների երթը, որոնք, չնայած մայիսի 1-ին ցույցեր անցկացնելու արգելքին, դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ հասնելով Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը:

Վկայակոչելով անվտանգության ապահովման հետ կապված մտավախությունները՝ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են Ստամբուլի հասարակական տրանսպորտի համակարգի որոշ հատվածների աշխատանքը և փողոց են դուրս բերել ոստիկանության հատուկ ուժերի հազարավոր ծառայողներ՝ արգելափակելով մուտքը դեպի Թաքսիմ հրապարակ, որտեղ սովորաբար հավաքներ են անցկացնում արհմիությունները, և որտեղ անցյալ ամառ անցկացվել են մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերը:

Ստամբուլի քաղաքապետարանի համաձայն, անվտանգության խիստ միջոցներն ընդունվել են այն պատճառով, որ ստացվել էր տեղեկություններ, որոնց համաձայն «ահաբեկչական կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը» ծրագրում են բռնություններ իրականացնել քաղաքում՝ խռովություններ հրահրելու նպատակով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031