Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. Ռուսաստանն առաջարկել է Ժնևի համաձայնագրին աջակցող հայտարարությամբ հանդես գալ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Մայիս 02,2014 22:42

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու մասին Ժնևի համաձայնագրին աջակցող հայտարարությամբ հանդես գալ, որով կպահանջվի անհապաղ դադարեցնել երկրում տեղի ունեցող բռնությունները: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ինձ թվում է՝ լավ կլիներ, եթե մենք մեր նիստն ավարտեինք այդպիսի հայտարարությամբ», – ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ավելացնելով, որ փաստաթղթով պետք է կոչ անել «անհապաղ դադարեցնել ցանկացած տիպի բռնությունը, ներառյալ զինված ուժերի գործածումը Ուկրաինայի արևելքում և լրջորեն զբաղվել Ժնևի փաստաթղթի կետերի ամբողջական իրականացմամբ»:

«Եթե դուք պատրաստ եք հայտարարությանը ձեր աջակցությունը տալ, ապա մենք էլ պատրաստ կլինենք աջակցել», – նշել է նա:

Սրանից առաջ Չուրկինն ասել էր, որ Ուկրաինան վերացրել է Ժնևի համաձայնագրով հակամարտությունը կարգավորելու «վերջին հույսը»:

Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում պատժիչ գործողությունների կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որը սկսվել է Երևանի ժամանակով 20:00:

Կիևի իշխանությունները մայիսի 2-ի առավոտյան Սլավյանսկ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսել: Խփվել է երկու ուկրաինական ռազմական ուղղաթիռ: Կան զոհեր և վիրավորներ: Այս պահին հայտնի է երեք զոհերի մասին: Երկուսը՝ ուկրաինական կողմի զինվորականներ են, այդ թվում՝ ուղղաթիռներից մեկի օդաչուն, իսկ մեկը՝ անջատականների կողմից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031