Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյուլեն Ռուսաստանի մասին. Մենք այլևս չենք ծիծաղում. azatutyun.am

Մայիս 02,2014 22:56

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։

«Ազատություն» ռադիոկայանին՝ Պրահայի կենտրոնակայանում տված բացառիկ հարցազրույցում Ֆյուլեն ասել է, որ դեռևս 2008 թվականին Բուխարեստում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ասել է՝ Ուկրաինան արհեստածին երկիր է։

«Սենյակում գտնվողների մի մասը ծիծաղեց, մյուս մասը չհասկացավ, բայց հիմա մենք լավ ենք հասկանում և այլևս չենք ծիծաղում»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ու շեշտել՝ Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում զինված անջատողականներին աջակցելը վկայում են, որ Պուտինը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ Հարաբերությունները Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.- «Արևելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Կուզեի նաև նշել՝ եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես դրան հարգանքով են վերաբերում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հստակ ասել ենք, որ մենք մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք հենվելով բոլոր այն դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարի տևած բանակցությունների ընթացքում»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031