Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն արագ բացահայտեցին Արաբկիրում կատարված սպանությունը

Մայիս 03,2014 22:23

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 1-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը18.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Բժշկյանի կրծքավանդակին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, ներկայացել է ոստիկանություն և ներկայացել հանցագործության գործիք դանակը:
Ա. Մնացականյանը կալանավորված է:

Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031