Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում քաղաքապետի թեկնածուներ դեռ չեն առաջադրվել

Մայիս 04,2014 16:50

Գորիսում հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվելու: Մայիսի 4-ից մեկնարկել է քաղաքապետի թեկնածուների առաջադրումը եւ այն կշարունակվի մինչեւ մայիսի 9-ը ներառյալ: Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս պահը առաջադրվողներ դեռ չեն եղել:

Գորիսի գործող քաղաքապետ, հանրապետական Նելսոն Ոսկանյանն ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում, չէր բացառել, որ հերթական անգամ կմասնակցի ընտրությանը եւ կառաջադրի իր թեկնածությունը` նշելով, որ իր առաջադրումը կախված է ՀՀԿ-ի որոշումից:

Գորիսում արդեն 14 տարի է՝ քաղաքապետ չի փոխվել, 2000 թվականից մինչեւ օրս համայնքը ղեկավարում է ներկայիս քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:
Գորիսում, որպես քաղաքապետի հավանական թեկնածուներ, շրջանառվում են նաեւ երիտասարդ գործարար, ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդու՝ Սասուն Խաչատրյանի, անունները:

Երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանը մեզ հետ ունեցած զրույցում չէր ժխտել, որ կառաջադրի իր թեկնածությունը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդ գործարարին սատարելու մտադրություն ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ Սասուն Խաչատրյանին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Գորիսի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 9-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 21-ին ու կավարտվի հունիսի 6-ին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031