Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. Shamshyan.com

Մայիս 04,2014 21:03

Shamshyan.com. Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են 3 Opel մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով առաջացել է գրեթե 1,5 կմ-ից ավելի երկկողմանի խցանում, սակայն ճանապարհային ոստիկանությունը չէր բարեհաճում ժամանել, որպեսզի վերացնի խցանումը, որի պատճառով նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել:

Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միայն կենտրոնի հրատապ գործողությունների արդյունքում ՃՈ մի քանի բրիգադներ վթարի վայր ժամանեցին և երթևեկությունը մասամբ կարգավորեցին: Գրեթե 1,5 ժամից ավելի վարորդները սպասում էին իրենց ԱՊՊԱ-ների ներկայացուցիչներին, սակայն նրանք ուշացումով ժամանեցին, իսկ ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, «Սիլ» ապահովագրական ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենց ուշ են տեղեկացրել վթարի մասին, իսկ վարորդները հակառակն էին պնդում:

Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031