Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մարզիկն ուզում է կոտրել Դավիթ Խաչատրյանի ձեռքը

Մայիս 04,2014 21:28

Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի՝ մայիսի 11-ին Յարոսլավլում թուրք մրցակցի հետ կայանալիք մենամարտի մասին՝ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն ասաց. «Անունը չեմ հիշում, բայց մականունը «Քեյ Ուան» է: Ձյուդոիստ է եղել, Թուրքիայի սպորտի վարպետ է, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Ձյուդոիստի կարիերան ավարտել է եւ հանդես է գալիս ընդհանուր մենամարտերում: Ուժեղ մրցակից է:

Իր մարզչի ու պրոումոթերի հետ հետեւել է Դավթի մենամարտերին ու տեսել, որ Դավիթը մենամարտերում մրցակիցներին իր ձեռքը կոտրելու հնարավորություն է տալիս, բայց ոչ-ոքի դա անել չի հաջողվում: Ընդհակառակը, այդքանից հետո էլ պարտվում են: Եվ ահա, թուրք մարզիկը հայտարարել է, թե ինքը կկոտրի Դավիթ Խաչատրյանի ձեռքը, որին Դավիթը պատասխանել է. «Եթե այդքան ուժ ունես եւ կարող ես, կոտրիր: Ռինգն ամեն ինչ ցույց կտա: Կտեսնենք, թե մեզնից ով է ուժեղ»:

Շատերն են այդպես արտահայտվել ու հետո պարտվել: Դավիթը այս մենամարտին նախապատրաստվում է ամենայն լրջությամբ: Փառք Աստծո, լավ մարզավիճակում է, վնասվածքներ չունի: Ի դեպ, առաջինը ձեզ՝ Aravot.am-ին եմ ասում, որ արդեն այս մարտում Դավիթը պետք է հանդես գար Ռուսաստանի դրոշի ներքո: Բայց մեր խնդրանքով ռուսական կողմն ընդառաջ գնաց մեզ: Մենք այդ մենամարտում, ինչպես նախորդում, ռինգում պարզելու ենք աշխարհին Հայոց Ցեղասպանության մասին հիշեցնող պաստառ: Դավիթն ուզում է մի վերջին անգամ ռինգում ծածանել Հայաստանի դրոշը՝ հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին: Ընդորում՝ նոկաուտով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    դե քեզ տեսնենք, Դավիթ ջան…հավատով սպասում ենք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031