Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը

Մայիս 05,2014 22:11

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ ԲՀԿ խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին ներկուսակցական եւ ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։

Ի թիվս այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են և որեւէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է:

Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ,ԱԺ պատգամավոր` Տիգրան Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031