Լրահոս
Օրվա լրահոսը

Օդեսայում 14 մահացածների անուններ են հրապարակվել. հայերի ազգանուններ չկան. Думская

Մայիս 05,2014 23:08

Օդեսայում բախումների ժամանակ մահացածների առաջին ցուցակն է կազմվել, որի մեջ ընդգրկված են 14 անուններ:

Այդ անունների մեջ հայկական ազգանուն չկա: «Դումսկայա» լրատվականի փոխանցմամբ նրանք բոլորը Օդեսայի բնակիչներ են: Նրանցից 5-ը մահացել են հրազենային վնասվածքից, 4-ը՝ արհմիությունների շենքից ընկնելով, 4-ը՝ այդ շենքի հրդեհից՝ այրվելով կամ ծխից խեղդվելով, 1-ն էլ Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինն է, որը վիրավորվել էր բախման ժամանակ: Ցուցակը կազմել են Օդեսայի բնակիչները:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ու անվտանգության ծառայությունը հրաժարվում են հրապարակել մահացածների անունները՝ հիմնվելով հետաքննության գաղտնիության վրա:

Օդեսայում մայիսի 2-ին զանգվածային անկարգությունների ժամանակ պաշտոնական վերջին տվյալներով 46 մարդ է զոհվել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031