Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի երկրորդ մականունը առաջինի համեմատ մրցունակ չէ». Լեւոն Բարսեղյան

Մայիս 05,2014 23:13

«Ինչպիսի բարի առաջնորդ ունենք, որը միջամտում է, որ լրագրողին հետ վերցնեն աշխատանքի»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը իրեն «Հավիկ» ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներին աշխատանքից ազատելու որոշման վերաբերյալ այսկերպ մեկնաբանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա նկատեց, որ վարչապետը, օգտվելով պահից, PR քայլ է արել:

Պարոն Բարսեղյանի կարծիքով, հեռուստաընկերության ղեկավարները ավելի էմոցիոնալ են, որ միանգամից որոշեցին հեռացնել աշխատանքից վրիպակ թույլ տվածներին. «Որոշել էին հավատարմություն ցույց տալ Հովիկ Աբրահամյանին, թե մենք մեր բարձրության վրա ենք, ու պատժվում են նրանք, որոնք նման բան են անում»:

Բայց Լեւոն Բարսեղյանը չի կարծում, որ վրիպակի շուրջ ստեղծված աղմուկից կմնա միայն վարչապետի նոր մականունը, վստահ է, որ երկրորդը առաջինի հետ մրցունակ հաստատ չի լինի. «Նրան որեւէ կերպ հավ կամ հավիկ չես կարող անվանել, ահագին խորամանկ ու հնարամիտ անձնավորություն է, բայց կարծում եմ՝ առաջին մականունից էլ ինքը դժգոհ չէր, առաջինով կգոհանա»:
Վրիպակի պատճառով աշխատանքից ազատելն էլ ճիշտ քայլ չէ, կարծում է՝ առաջին հերթին ղեկավարները պետք է պարզեին՝ պատահականությո՞ւն էր, թե՞ դիտավորություն, եթե վրիպակ է, ապա միայն նախազգուշացումն էլ բավական է: Իսկ պարոն Բարսեղյանն այս դեպքում վստահ է՝ վրիպակ էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պ. Լևոն, բա ուր է Ձեր հանրահայտ շլյապան? Դուք շլյապայով ավելի մրցունակ էիք, քան հիմա: Ազնիվ խոսք!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031