Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում անցած տարվա հետ համեմատ կրկնակի ավելացել  է արտագաղթը». ազգագրագետ

Մայիս 06,2014 22:43

Այս մասին երեկ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցում  բարձրաձայնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:

«Ապրիլ ամսվա հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անցած տարվա հետ համեմատ կրկնակի ավելացել է արտագաղթը Գյումրիում և մեր մարզում: Որոշ ժողովրդագրական բանաձևերով ենք ուսումնասիրում, եթե չասենք ժողովուրդը փախուստի է դիմում, կարելի է ասել` լքում է Հայաստանը: Ես չգիտեմ` դա կապված է վերջին շրջանում Պուտինի կողմից ստորագրած միգրացիայի վերաբերյալ օրենքի՞ հետ, թե՞ մեր հանրապետությունում էդ մարդիկ չեն տեսնում ապագա: Ինչո՞վ եմ ես հիմնավորում իմ էս հարցի պատասխանը, տարբեր ոլորտներում հետազոտել եմ, հատկապես խանութների գործակատարներից եմ հարցումներ անցկացրել, նրանք էլ  ասում են, որ կտրուկ նվազել է գնորդների թիվը, սպառած հացամթերքի քանակը: Գործի բերում ես անընդհատ քաղաքային տրանսպորտով երթևեկում,  եթե համեմատելու   լինեմ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, հիմա ուղևորների թիվն անհամեմատելի է. կարելի է ասել կիսադատարկ են երթուղային տաքսիները: Նոր էլ այստեղ եկա տրանսպորտով,  ուղիղ երկու հոգի էինք «Էքսպրես» կոչվող գծի միկրոավտոբուսի մեջ: Ի՞նչ ասեմ քաղաքը դատարկվում է», -ցավով նշեց  ազգագրագետը:

Դատարկման հիմնական պատճառը, ըստ ազգագրագետի,  նախկին վարչապետի քաղաքականությունն է,  որը  իր երկրի  համար  թշնամի  եղավ: « Եթե մենք ուզեինք թշնամի ունենալ, էդ ձևի  լավ թշնամի չէինք  կարող ունենալ»,- ասաց Արտաշես Բոյաջյանը Տիգրան Սարգսյանի մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031