Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ փառատոնը

Մայիս 07,2014 21:28

Մայիսի 10-ին ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում կմեկնարկի «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր` Արմեն Մազմանյանի հիշատակին:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):

Փառատոնին բարի ընթացք մաղթեց ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը. «Տոն և քննություն առաջին «Արտ-Ֆեստի» հաջողությունը լավ դուռ է բացել երկրորդի համար, բայց նաև՝ ավելացրել սպասելիքները, մանավանդ որ այս տանիքի ներքո համախմբվում են երիտասարդները, իսկ արվեստը, ինչպես գիտենք, նոր անունների շնորհիվ է նորանում: Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք արդեն երկրորդ «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ»:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031