Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի երթն ավարտվեց. (Տեսանյութ)

Մայիս 08,2014 23:47

«Դեմ եմ»  քաղաքացիական շարժման երթը, որը սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնից, շարունակվեց Սայաթ-Նովա փողոցով, Մաշտոցի պողոտայով կրկին դեպի Մոսկվա կինոթատրոն՝ ավարտվեց: Երթն ուղեկցվում էր ազգային երաժշտության ներքո պարերով:

Երթի մասնակիցները իրազեկման եւ պահանջի ակցիան համարում են ստացված:

«Տա Աստված, որ իշխանության ներկայացուցիչների միտքը Աստված լուսավորի եւ իրենք հասկանան այսօրվա ակցիայի իմաստը: Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե շարունակվի աչք փակելը հանրային կարծիքի վրա, ապա այս ամեն ինչը կվերաճի պահանջատիրության: Մենք մեր գլխի վրա պահում ենք մեր իրավունքները, եւ ով իր գլխի վրա պահում է իր իրավունքները, ապա թույլ չի տա, որ տրորեն այն»,- այսպիսի ելույթով ավարտեց երթը ակտիվիստ Դավիթ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031