Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլում» Ադրբեջանի քվեարկության արդյունքների հայտարարության մասը մոնտաժվել է (Տեսանյութ)

Մայիս 11,2014 18:21

Համացանցում տարածվել է «Եվրատեսիլ 2014»-ից մի հատված, որը հեռուստատեսային եթերում մոնտաժվել է: Տեսանյութում կարող ենք տեսնել՝  Ադրբեջանի միավորները ներկայացնողը իրենց երկրի 10 միավորը տալիս է  Իռլանդիային, որը եզրափակիչ փուլ չէր անցել:

Հաղորդավարները խնդրում են ադրբեջանցուն նորից կրկնել, թե որ երկրին են տալիս տասը միավոր, համոզվելուց հետո, որ Ադրբեջանը իր միավորները տվել է եզրափակչից դուրս մնացած երկրին, ասում են` «Կներեք, բայց Իռլանդիան եզրափակչում չէ» եւ անցնում հաջորդ երկրի քվեարկության արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Դեռ մի տարի չի եղել, որ էս երկիրն առանց սկանդալի մասնակցի մրցույթին, ամեն հաջորդ տարին սկանդալն ավելի խայտառակ ձևեր է ընդունում(((((((

  2. Avetik says:

    Իրականում ոչ մի բան էլ չի մոնտաժվել: Դա ուղղակի նախապատրաստական փորձ էր: Ուշադիր նայեք հաղորդման վարողների շորերին եվ համեմատեք եզրափակիչի ժամանակ նրանց հագուստների եվ սանրվածքների հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031