Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Հալաբյան փողոցում

Մայիս 11,2014 22:31

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 11-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել:

Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 07ՏԼ711 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ո.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, այնուհետև բախվել «Հյունդայի» մակնիշի 33TP401 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Օ.) ավտոմեքենային, ինչից՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ո.-ը, ուղևոր Ա. Գ.-ը և վրայերթի ենթարկված կինը հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Օ.-ը (ծնվ. 1948թ.), Ն, Ա,-ը (ծնվ. 1978թ.), Ռ. և Լ. Օ.-ները (ծնվ. 2004թ. և 2011թ.) հոսպիտալացվել են սրբ. Աստվածամայր բժշկական կենտրոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031