Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ՈՒԽ-ի 20-ամյակն ամփոփվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպված ֆլեշմոբով

Մայիս 14,2014 23:39


 Այսօր ` մայիսի 14-ին, տեղի ունեցավ ֆլեշմոբ, որը նվիրված էր ԵՊՀ ՈՒԽ 20- ամյակին: Շնորհիվ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի այս օրը դարձավ յուրահատուկ համալսարանականների համար: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 ուսանողներ, որոնք պարերի միջոցով ներկայացնում էին ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսների առօրյան:DSC_9856

Միջոցառումն այդպես էլ կոչվում էր «Ուսանողական առօրյա»: Ֆլեշմոբին ներկա էին բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից, հյուրեր և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Ավարտին ուսանողները պատկերեցին 20 թիվը ` ի նշան ԵՊՀ ՈՒԽ-ի 20 ամյակի:ՍոցՈւֆ

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Առաքելյանը նշեց, որ սա յուրօրինակ տոն է , տոն որը  ոչ միայն ուսանողական խորհրդինն է, այլ նաև բոլոր ուսանողներինը և այս ֆլեշմոբի միջոցով իրենքփորձում են ՈՒԽ-ին  հաղորդակից դարձնել այն ուսանողներին, ովքեր մինչ օրս մնացել են ստվերում:ուֆ..ուխ...

Միջոցառման գեղարվեստական մասի ղեկավար և պատասխանատու Ժենյա Նաջարյաննէլ նշեց , որ սա քրտնաջան աշխատանքի արդյունք  է: «Ճիշտ է, կային որոշակի բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ միջոցառումը կայացավ և շատ կարճ ժամանակահատվուծում մեծ տարածում գտավ ուսանողների շրջանում:

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի

Ուսանողական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031