Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չնայած Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է աշխատում, սակայն ինքը ՀՀ նախագահը չէ»

Մայիս 15,2014 20:44

«Խանգարում է այն, որ չնայած Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է աշխատում, սակայն ինքը ՀՀ նախագահը չէ»-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչը կաշկանդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանել ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու էր ՀՀ-ն այն բացառիկ երկրներից մեկը, որը Ղրիմի հարցում պաշտպանեց Ռուսաստանին, այսպես պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ղրիմի հարցում ՀՀ-ն պաշտպանեց ՌԴ-ին, խուսափողական պատասխան էր տվել` նկարագրելով, թե ինչու ՀՀ-ն որոշեց անդամակցել Մաքսային միությանը:

Նիկոլ Փաշինյանը, շարունակելով թվարկել, թե ուրիշ ինչ հանգամանքներ են կաշկանդում Սերժ Սարգսյանին, նշեց. «Ինքը իշխանությունը բռնազավթած անձ է ու իշխանությունը բռնազավթած անձը չի կարող հանդես գալ ու խոսել և ունենալ նախագահի կեցվածք»:

Մեր հարցին՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Սերժ Սարգսյանը հասնի մինչև Բաղրամյան 26, ի վերջո ընդդիմադիր դաշտում գործում էր նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պարոն Փաշինյանն արձագանքեց. «2008 թվականին տեղի ունեցավ պետական հեղաշրջում բանակի ներգրավմամբ, և այսօրվա քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ուժերի մեծ մասը մասնակցել է այդ հեղաշրջմանը: Հետագայում ընդդիմությունն ուներ որոշ հատվածներում ռեալ շանսեր թույլ չտալու դա, տեղի ունեցածը հետ շրջելու կամ կարգավորելու համար: Այո, ընդդիմությունը նույնպես սխալներ է թույլ տվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Նիկոլ, 2008 -ի համար համաձայն եմ, բայց վերջին ընտրություններին Ս Սարգսյանը շատ էլ իրական հաղթեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031