Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության ծրագիրը նպատակային է լինելու». Կարեն Ճշմարիտյան

Մայիս 16,2014 22:56
chshmarityan

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի բնորոշմամբ կառավարության ծրագիրը արդյունքային ու նպատակային է լինելու:

Այսօր ՀՀԿ գրասենյակում պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ քննարկումից հետո  նախարարն ասաց, որ իրենք նոր ծրագրում կոնկրետացումներ են արել. «Շեշտադրումները նույնն էին, ինչպես կային կառավարության նախորդ ծրագրում եւ դրա շարունակությունն ու լրացումն է նոր ծրագիրը: Կան նաեւ նոր գաղափարներ. նոր ծրագրում ավելի իջեցված է ագրեգացիայի աստիճանը… սա ավելի արդյունքային, ավելի նպատակային է լինելու»:

Պարոն Ճշմարիտյանը հրաժարվեց խոսել իր առաջարկների մասին, ասաց՝ դրանք ներկայացրել է կառավարությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031