Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարզապես ուզում ենք՝ մեր իմացած լավը իշխի». Երվանդ Մանարյան (տեսանյութ)

Մայիս 16,2014 23:20

«Մենք կարողանալու ենք շրջել պատմության անիվը, հաջորդ հարյուրամյակը լրիվ այլ տրամաբանությամբ է հայ ժողովուրդն ապրելու, եւ այդ ամենը լինելու է շատ պարզ մի պատճառով, որ գիտակցել ենք՝ ճանապարհ գնալուց առաջ պետք է ունենալ ծրագիր»,- այսօր՝ մայիսի 16-ին, «Նախախորհրդարանի» հանրահավաքի ընթացքում հայտարարեց պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը:naxaxorh

Նա իր խոսքում նշեց, որ  «Նախախորհդարանը» իր նախկինում տված խոստումների հիմնական մասն իրականացվել է՝ մշակել են «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմական հայեցակարգի» նախագիծը, ստեղծվել են համապատասխան մարմիններ, որոնք կհամախմբեն ժողովրդի կամքը եւ կստեղծեն երկրում այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն կտա ստեղծել այն նախադրյալները, որոնց հիման վրա հայ ժողովուրդը կհամախմբվի.

«Այսօր այս խոսքերը կարող են չափազանցված, անգամ ռոմանտիկ թվալ, բայց դա իրականություն է, եւ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք, որ մենք գործ ունենք իրականության հետ»:

«Նախախորհրդարանի» հանրահավաքին ներկա էր նաեւ դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը, նա զարմացավ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցների շապիկների վրայի «Ռեժի՛մ, ես հայ եմ, սպանի՛ր ինձ» գրառումից. «Այդպիսի բան կարելի՞ է գրել: Այդպիսի լոզունգ չեն կպցնի: Այդպիսի բաներ պետք չեն: Պարզապես պետք է շատ սովորական, մեր ազգային հասկացողությունների սահմաններում մենք ինչ -որ բան ենք որոշել եւ կանգնած ենք այդ դիրքերում, ո՛չ սպանել ենք ուզում, ո՛չ սպանվել ենք ուզում: Մենք պարզապես ուզում ենք՝ մեր իմացած լավը իշխի»:

Նա ցանկություն հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում արտահայտված գաղափարները իրականություն դառնան, իսկ դրա ճանապարհը մեկն է՝ ճանապարհը պետք է մաքուր լինի, իսկ եթե մաքուր չի պետք է այն մաքրել, որ այդ ճանապարհով հաջորդ անցնողն ավելի հանգիստ քայլի. «Հիմա մենք զբաղված ենք այդ ճանապարհը մաքրելով, կարծում եմ, որ կմաքրվի, քիչ է մնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031