Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորություն տանք 32 օրվա կառավարությանն աշխատել»

Մայիս 16,2014 23:40

«Ամեն ինչ լինելու է իրատեսական, իրականացնելու շրջանակներում, որեւէ բան չի գրվելու ընդամենը ցույց տալու համար: Ամեն ինչ ներկայացվել է Ազգային ժողով ու գրելու են սեւ ու սպիտակի վրա, այն ինչ կարող են իրականացնել»,- այսօր ՀՀԿ գրասենյակում կառավարության ծրագրի քննարկումից հետո ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, ԱԺ այլ խմբակցություններից էլ են առաջարկներ ներկայացրել, բայց քանի որ ծրագիրը դեռ քննարկման փուլում է, ինքը այլ մանրամասներ չի կարող ներկայացնել: Մեր հարցին, թե մինչեւ հիմա կառավարության ծրագիրը իրատեսական չէ՞ր, որ անընդհատ պնդում են, թե նոր ծրագիրը իրատեսական է լինելու, պարոն Սահակյանն ասաց. «Մենք խոսում ենք այս պահի դրությամբ: Ունեցել ենք մի շարք կառավարություններ, որոնք ունեցել են իրատեսական ծրագրեր եւ եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել»: Մեր հարցին՝ նախորդ կառավարության ծրագի՞րը նկատի ունեք չիրականացվելու առումով, պարոն Սահակյանն ասաց. «Ես խոսում եմ ներկա ծրագրերի մասին: Հնարավորություն տանք երեսուներկու օրվա կառավարությանը աշխատել»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031