Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն այցելեց կրակոցներից տուժածներին

Մայիս 17,2014 23:12

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելեց այսօր ցերեկը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներին։

Նախարարը հետաքրքրվեց բոլոր հինգ վիրավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկեց ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031