Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան գլորվել է ձորակը. Ուղեւորներից երկուսը մահացել են

Մայիս 18,2014 23:08

ԱԻՆ-ի պաշտոնական  կայքը տեղեկացնում է՝ մայիսի 18-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում` Սոլակ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ- 4 ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածում (43-րդ կմ) «Օպել Սապհիրա» մակնիշի 35 DL 468 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել (մոտ 30մ) հարակից ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով երկուսը Հրազդան քաղաքի ԲԿ-ում մահացել են, մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031