Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ադրբեջանական գրությունից ազատագրված Մամիկոն Խոջոյանը. pastinfo.am

Մայիս 20,2014 20:58

Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գրությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, Մամիկոն Խոջոյանը մահացել է 15-20 րոպե առաջ: Նրա խոսքով, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելել են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:

«Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով:

 

Մանրամասները կարող եք կարդալ pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031