Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Ես նոր մարզիչ եմ եւ ինձ հավաքականի հետ շատ խաղեր են հարկավոր» (ֆոտոշարք)

Մայիս 21,2014 23:11

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումն անցկացրեց գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ: Մեր ընտրանին նախապատրաստվում է ՄԱԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Մարզումից հետո մարզիչը, Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

P5210092

Բեռնար Շալանդը գոհ էր հրավիրված ֆուտբոլիստներից: Նա  նշեց, որ ինքը նոր մարզիչ է Հայաստանում եւ ժամանակի եւ շատ խաղերի կարիք ունի թիմի հնարավորությունները գնահատելու համար: Խոսելով առաջիկա մրցակիցների մասին՝ մասնագետն ասաց. «Մենք ունենք երեք մրցակից: Էմիրությունների հավաքականը բավականին լավ թիմ է: Չէի ասի, թե հիանալի է, բայց որակավորվել է Ասիայի գավաթում: Ի դեմս Ալժիրի հավաքականի, մենք ունենք թիմ, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը, ինչը նշանակում է, որ այն շատ լավ թիմ է:

P5210041

Իսկ ինչ վերաբերվում է Գերմանիային, հավանաբար, մենք գործ կունենանք աշխարհի առաջնության հաղթողի հետ: Մենք պետք է առաջադիմենք խաղից խաղ: Այս երեք հանդիպումներն ինձ համար շատ կարեւոր են, որովհետեւ ես պետք է ուսումնասիրեմ բոլոր թեկնածուներին ընտրական փուլի համար», ասաց Բեռնար Շալանդը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031