Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի բանաստեղծի ձոնն` ադրբեջանցի երգչուհուն

Մայիս 21,2014 23:41

Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ  Լյուբիկ Չիբուխչյանը մեզ խնդրել է Վրաստանի Թեքալի գյուղում ադրբեջանցիների հետ առաջիկա հանդիպման ժամանակ, որպես Տավուշի սահմանագոտուց ադրբեջանցիներին հղված խաղաղության ուղերձ, ադրբեջանցիներին հանձնել իր «Էլնարա» ձոն-գիրքը, որպեսզի այն հասնի ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային: Գրքի կազմում Չիբուխչյանը ռուսերեն լեզվով գրված թերթիկ է ավելացրել, որր գրված է.

«Հարգելի Էլնարա խանում,այս օրերին լավագույն թարգմանիչներն աշխատում էին  Ձեզ նվիրված ձոնը ռուսերեն եւ ադրբեջաներեն թարգմանել, սակայն չկարողացան անգամ մոտենալ իմ բարդ քերթվածքին: Եվ ես հարկադրված եմ Ձեզ ուղարկել բնօրինակը,հուսալով, որ Ձեր մոտ թարգմանությունն ավելի լավ կստացվի: Չգիտեմ, թե Դուք զարմանքից ի՞նչ կձեռնարկեք, սակայն իմ աշխատասենյակում, մեծ շրջանակով կախված է Ձեր լուսանկարը, որը, որպես իմ յուրօրինակ թալիսման, կպահպանեմ իմ կյանքի գնով»:

2013թ. տպված , 170 էջանոց ձոնն ավարտվում է հետեւյալ տողերով.

«Մոլորակներից երկու մոտիկը, հավասար վերով

Իրար կկոչեն Լյուբիկ-Էլնարա մեր անուններով»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    հիմա ինչ, Լյուբիկ, քո նկատմամաբ էլ պետք ա հանդուրժողական լինենք, որպես փոքրամասնություն, չգիտեմ ինչ տեսակի, բայց դու հաստատ փոքրամասնություն ես: չնայած որ վերցնես, արածդ ավելի շատ հոգեկան հիվանդին բնորոշ բան ա: Ի միջի այլոց ,եդ կինը քեզ կաորղ ա հանգիստ դատի տալ, որ իրան ըտենց հետապնդում ես:

  2. David says:

    Չեն թողում խզբզեմ երկու տող հայերեն,
    Ասում են` մոսկա շուն մի լինի,
    Ու ռեքսին են նետում իմ բաժին բլիթները,
    Բայց մեկ է կգրեմ էլի…
    Ուզում եմ գովերգել հանճարդ ով հայ,
    Որ ունես այսպիսի պոետ,
    Անմահ ես , հանճար ես ու դարն ես,
    Օ, հայի փառքն է և հավետ…
    Ինչ ասեմ հանճարաց հանճարին,
    Ամեն ինչ ասված է վաղուց,
    Միշտ առաջ հանճարի հանճար ազգ,
    Տավուշցով, սերժիզմով հմայված:
    Սեսուն Սասուն չէ, թող լինի,
    Հանճարը անճար կծնի*:

  3. Spartak says:

    Եթե նոր մարզպետի օրոք էլ այս մարդը շարունակի խորհրդկան աշխատել, ուրեմն ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ Լյուբիկի խաթրին չեն կպչում, որովհետև շանտաժիստի մի մե~ծ պարկ ունի շալակին:

  4. Garegin says:

    Եթե Արմեն Ղուլարյանը մի քանի տարի էլ պաշտոնավարեր, մարզպետարանի դրոշն ու իր աշխատասենյակի նկարն էլ եր փոխելու: Հույս ունենանք, որ նորանշանակ մարզպետն ի վերջո կավարտի իր նախորդի կողմից սկսած այս անհեթեթ ու թշնամապաշտ խաղը, եթե չի ցանկանում, որ Տավուշի մարզպետարանում արդեն իսկ առկա Էլնարայի նկարի մոտ նոր նկարներ հայտնվեն:

  5. Կարեն says:

    Եթե Էլնարա Աբդուլաեւայի երգերը չեն երգում մեր աստղերը,այլ երգում են միայն թուրք կամ արաբ գուսանների ոռնեցը,(հայերեն անինաստ տեքստերով և առանց կլկլացնելու), նշանակում է երգչուհուն գովերգելը ազգային դավաճանություն է: Չէ որ մեր բնակչության ճնշող մեծամասնությանը դու է գալիս այդ “երաժշտությունը”:

  6. Garegin says:

    Հարգարժան Կարեն հավանաբար դու մեկնաբանությունների իմաստը ճիշտ չես հասկացել: Խոսքը ոչ թե երգի որակի կամ կատարման մակարդակի, այլ Տավուշի մարզպետարանում կախված Էլնարայի նկարի և մարզպետի խորհրդականի վարքագծի մասին է, ով պետբյուջեից աշխատավարձ ստանալով թշնամու մշակույթն է գովերգում: Դուք կարող եք Ադրբեջանի որևէ քաղաքում նման իրավիճակ պատկերացնել, ասենք մեր ազգային երգերի հրաշալի կատարող Գոհար Հովհաննիսյանի նկարով?

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը շատ խելացի և հեռատես անձ է: Հայը՝ ռուսին քծնելու փոխարեն, պիտի քծնի թուրքին ու ադրբեջանցուն,որովհետև ռուսը չէ հայի հարևանը ու հայը ռուսի հետ ոչի՛նչ չունի կիսելու,իսկ թուրքն ու ադրբեջանցին քո հարևանն են ու միշտ մնալու են այդպիսին:

  8. Zaven says:

    ՀԱՆՃԱՐԱՑ ՀԱՆՃԱՐԸ
    Շատ քիչ է Քեզ հանճարեղ ասելը,
    Ողջ տիեզերքում դու մի հատ ես,
    Անհաս է քո գրավոր ՙՙՙՙՙՙՙխոսելը,
    Բավական է աշխարհին հմայես:
    Մի քիչ կամաց գնա վսեմափայլ,
    Ժամանակին էլ ես դու վազանցում,
    Չկա կենդանի արարած մի այլ,
    Որ մեկ օրվա մեջ տաս օր է ապրում:
    Երեք տարեկանում գիրք ես գրել,
    Քարացել է աշխարհը զարմանքից,
    Փոքրիկ Մոցարտն էլ է խզբզել,
    Բայց քո համեմատ նրջյուն է ստից:
    Մեկ կիլոգրամ մեդալ ես ստացել
    Ոսկուց են բոլորը խոշորերես,
    Կրծքիդ վրա չեն տեղավորվում էլ,
    Չգիտես դրանք որտեղից կախես:
    Տարվա մարդ ես տարիների բոլոր
    Գինեսի գիրքն ես դու զարդարում,
    Առեղծվածային մեծ աստղ ես նոր,
    Չի եղել քեզնից ոչ մի վեհ անուն:
    Արվեստի գործիչ ես՝ վաստակավոր,
    Տասը հազար չքնաղ երգ ես գրել
    Բան ու գործը թողած, գիշեր ու զօր
    Մարդիկ չեն դադարում դրանք երգել:
    Ակադեմիկոս ես, խոհածուփ այր,
    Տիեզերքի անդուլ հետազոտող,
    Երկրորդ չի ծնելու ոչ մի մայր,
    Անմրցակից ես անբաղդատ քերթող:
    ԳՄ անդամ լինելը քեզ համար հեչ է՝
    Համբակների հետ ոնց համեմատվես,
    Վսեմությունդ քանքարիդ մեջ է,
    Բախլողներիդ միշտ պետք է որ ներես:
    Շատ-շատ մարզաձևերի հեղինակ՝
    Աշխարհի չեմպիոն ես չորս ձևից,
    Հեշտ է քեզ համար ամեն հաղթանակ,
    Մրցակիցներդ դողում են քեզնից:
    Մեծ մարդկանց հրաշք գրքեր ես ձոնել՝
    Քանակը արդեն հարյուր ու վաթսուն,
    Հերոսներդ են՝Պուտին ու Վազգեն,
    Գետդ հորդ է, չի հանդուրժում հուն:
    Այժմյան սերդ չքնաղ Էլնարա,
    Ազերի կին՝ երգչուհի աննման,
    Հույսներդ սոսկ դու ես, այնպես արա,
    Որ հասնենք ցանկալի խաղաղության:
    Մինչև քեզ եղած գրգերը աղբ են,
    Քերթությունը պիտի քեզնից սկսել,
    Թումանյանն ու Չարենցն ով են,
    Ով է, որ քեզնից աղվոր է գրել:
    Ստանում ես բյուրաթիվ նվերներ՝
    Մատանի, ավտո ու բնակարան,
    Իրոք արժանի ես մարդ աներեր՝
    Մտնելու ծիրը հավիտենության:
    Շուտով ազգը քեզ կերկրպագի՝
    Համակարգչից արագ մտածող,
    Քո անվան շուրջը երգեր կկապի,
    ՈՒրիշ ազգերը միշտ նախանձեն թող:
    Միայնակ ելել ես լեռը Պառնաս
    ՈՒ քեզ համար ազատ ֆռֆռում ես,
    Դու մտքի տիտան, պոետ ես անհաս,
    Մժղուկ գրողները խանդում են քեզ:
    Քննադատները խոր քնի մեջ են
    Ոչ մի կարծիք ու գրախոսություն,
    Թեպետ անզույգին ինչքան էլ գովեն
    Գերհանճարին ինչ մեկնաբանություն:
    Մեծանուն մրցանակը նոբելյան
    Շատ շուտով գրպանումդ կլինի,
    Դու ես լոկ նման տիտղոսի արժան,
    Միակ մարդը՝ ազգիս հնամենի:
    Մարդկությունը քեզ շատ կպանծացնի,
    Կդառնաս ասք, լեգենդ ու առասպել,
    Հողագունդը ինչքան պտույտ էլ անի
    Ոչ ոք չի կարող քեզ գերազանցել:
    Արար աշխարհն իրար ես խառնել՝
    Ամերիկայի ձայն ու Բիբիսի,
    Հողածիններին ոտքի ես հանել
    Մարդ, որ միս ու արյուն ես, ով կասի:
    Անդրիդ պիտի կանգնեցվի ամենուր,
    Որ երկրագունդը քեզ լավ ճանաչի,
    Գրող չես, անշեջ կրակու հուր ես,
    Մասնիկն ես արևի ճաճանչի:
    Որ գնաս աշխարհը կորբանա,
    Մարդկությունը անհույս կհեկեկա,
    Տե՛ր, հավերժ կյանքի է արժանի նա
    Մի բացառություն արա, ճար չկա:
    Ամենաճիշտ արարքը Բարձրյալի,
    Քեզ արարելն է սոսկ, ՎՍԵՄ,
    Չի կրկնվի պահն այդ բաղձալի,
    Անմրցակից ես, էլ ես ինչ ասեմ:
    Կասեք խոսքդախր շատ երկարեց՝
    Ես չեմ մեղավոր,ադամորդինե՛ր,
    Քանզի հերոսս մարդ է գահերեց՝
    Գրականության հավերժ երկնաքեր:

  9. David says:

    Բութիզմը կորցրել է իր ձևով անգամ գոյատևելու իրավունքը:Հոգեկան հիվանդ ազգերը եզակի երևույթ են:Ինքնասիրահարված, դատարկ, հետադիմող մարդանմանի մեջ գազանն այլևս չի նահանջի:Աշխարհը պտտվում է բութիզմի երևակայական ուղեղի շուրջ և ինքնասիրահարվածության ախտը բութիզմի կործանման միակ ուղին լուսավորող լապտերն է: Թող վառվեն բոլոր լապտերները, ջահերն ու կերոնը, որ լույսից վերանա բութիզմի խավարը:Զզվելի ես բութիզմ, ինքնասիրահարված հիվանդ գոյություն:Ջան…Համբարձվելու գիշեր…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031