ԲՀԿ-ականը՝ ՀԱԿ-ին. «Ես կողմնակից եմ, որ փաստերով խոսեն». «Հրապարակ»

ԲՀԿ-ականը՝ ՀԱԿ-ին. «Ես կողմնակից եմ, որ փաստերով խոսեն». «Հրապարակ»

«Փաստորեն, Ձեր խնդիրն անձերի հե՞տ էր,- հարցրինք ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին,- Տիգրան Սարգսյանին չէիք հավանում, իսկ Հովիկ Աբրահամյանին հավանում եք»։ «Ոչ, խնդիրն անձերի հետ չէ, այլ՝ կուրսի։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած միջոցառում, ծրագիր, եթե ուղղված է ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը, արտագաղթի կասեցմանը, ընդհանուր մթնոլորտի բարելավմանը, մենք կողմ ենք դրան»,- ասաց պատգամավորը՝ չթաքցնելով, որ այս կառավարությունը եւս «արմատական կուրսի փոփոխություն չի արել, բայց հայտ է ներկայացրել եւ ցանկություն հայտնել»։

Պատգամավորը բացատրեց՝ քանի որ բյուջետային տարվա կեսում ենք, ապա կամ պետք է գնանք սեկվեստորների՝ բյուջեն վերաձեւելուն, որը, ըստ նրա, լավ երեւույթ չէ. բյուջետային ծախսերը կրճատել, ներդրումներն ավելացնել, ստվերը կրճատել… Իսկ դա կարճ ժամկետներում չի երեւում, եւ պետք է շանս տալ, որ կարողանան հիմնարար միջոցառումներ իրականացնել, որ հաջորդ տարիներին աճ ապահովեն։ Կհաջողվի, թե ոչ՝ պարզ չէ։

Մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Վահե Էնֆիաջյանին էլ հարցրինք՝ հավատո՞ւմ է վարչապետի՝ մենաշնորհները վերացնելու եւ հավասար բիզնես դաշտ ստեղծելու խոստումներին. ՀԱԿ-ը, օրինակ, չի վստահում։ «Ես կողմնակից եմ, որ փաստերով խոսեն, բազմաթիվ հայտարարություններ կարող են արվել, անուններ տրվել, բայց երբ ինքս նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ էլ պատրաստվում որեւէ գործընկերոջ ասածները մեկնաբանել»։

Չկա՞ն այս կառավարության կազմում գոնե «ոչ թղթերով» բիզնեսմեններ։ «Ես ինքս տեղյակ չեմ»։ Վարչապետի բիզնեսների մասին շատ է գրվել, եւ Փաշինյանը նույնպես անդրադարձավ՝ հիշեցրինք։ «Ես պետք է իմանա՞մ ով ինչ ունի, բազմաթիվ մամուլի տեղեկություններ են եղել, որ չեն համապատասխանել»,- ասաց նա:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք