Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ լավ պետություն է». Գերմանիայի դեսպան

Մայիս 24,2014 19:56

«Եվրոպայի օրն հիանալի առիթ է նշելու, թե ինչպես ենք Եվրոպայում կարողացել հաղթահարել վաղեմի տարակարծությունները եւ միասնաբար կերտել ապագան: Այս օրը խորհրդանշում է, եվրոպական ինտեգրման մեկնարկը, որը պայմանավորված է եղել Եվրոպայում խաղաղությունը եւ կայունությունը երաշխավորելու միասնական ցանկությամբ»,- այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան:Եվրոպա

Նրա խոսքերով՝ այս տարվա տոնակատարությունը բացառիկ է, քանի որ այս  տարի տոնում են նաեւ Եվրամիության 2004 թվականի ընդլայնման տասնամյակը. 2004 թվականին Եվրամիությանն անդամակցել են նոր 10 անդամ պետություններ:

Այն հարցին, թե ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում Հայաստանում, Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը պատասխանեց, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել են դրամաշնորհային ծրագիր եւ այս տարվա համար արդեն նախատեսված ծրագրեր ունեն.

«Հայաստանը շատ լավ պետություն է, մեր ծրագրերն ի կատար են ածվում, մենք վստահ ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու եք, համոզված ենք լինում, որ գումարները ծախսվում են նպատակայնորեն, ուստի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է»:

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 17-ին Գյումրիում եւ ամփոփվում է այսօր՝ տեղեկատվական ցուցահանդեսով եւ համերգով: Միջոցառումների շարքն իր մեջ ներառել է դասընթացներ, կինոդիտումներ, քննարկումներ, դասախոսություններ եւ համերգներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nelli says:

    «Հայաստանը շատ լավ պետություն է»—– Շատ շնորհակալ ենք, պ դեսպան: Հուսով ենք, որ ոչ մեկին չի խանգարում Հայաստանի լավ պետություն լինելը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031