Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ կանանց մեկուսարանի զուգարանում հերթեր էին

Մայիս 24,2014 23:40

Երբ համարձակվեցի բարձրաձայնել, թե Հաղթանակի օրվա առթիվ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում  ստացված մսից թունավորվել են մոտ քսան կին, ոչ միայն ուշացումով տպագրված տեղեկատվությունս «քոփի արին» նույն օրը, այլ հետեւեց քրեակատարողակն հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի պատասխանը, թե նախ, «որոշ լրատվամիջոցներում» թունավորման մասին ինֆորմացիան  մեղմ ասած չափազանցված է եղել, զանգվածային չի եղել, ընդամենը յոթ կին է թունավորվել:

Իսկ այդ ժամանակ մենք տեղեկանում էինք, որ կանանց մեկուսարանի  զուգարանում հերթեր էին, դժգոհություններ, փսխումներ, ջերմության բարձրացումներ, ներշնչանքից ալերգիկ դրսեւորումներ, իսկ խոսքն էլ յոթից ավելի թունավորվածների մասին չէր,  այլ` քսանից ավելի:

«Ուշացումով» նորից տեղեկացնեմ, որ թունավորման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեսնեմ, այս անգամ, ինչն են հերքելու:
Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Անառակաբարո երկրում, ամեն աբսուրդ կարելի է օրինաչափություն համարել։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031