Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայում է

Մայիս 25,2014 19:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնել է Շվեյցարիա, որտեղ մայիսի 27-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Միացյալ Արաբական Էմիրությունների ընտրանու հետ:

ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Երեւանից մեկնած թիմի կազմում ընդգրկել է 23 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան:
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտյոմ Խաչատուրով, Ալեքս Հենրիկե Դա Սիլվա:

Կիսապաշտպաններ՝ Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գեւորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Ալեքսանդր Թումասյան, Ռումյան Հովսեփյան:jnev2
Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Արթուր Միրանյան:
Մեր ֆուտբոլային պատվիրակությունն արդեն ժամանել է Ժնեւ, հանգրվանել «Դոմեն դե Դիվոն» հյուրանոցում եւ այսօր երեկոյան անցկացնելու է առաջին մարզումը:

Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Մաուրո Գեվգեոզյանն ու Արտակ Եդիգարյանը հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Ռոբերտ Արզումանյանն ու Արթուր Եդիգարյանը՝ Գերմանիայում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031