Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանում ուժեղ քամին ու կարկուտը լուրջ վնասներ են հասցրել. karabakh-life

Մայիս 27,2014 22:23

Այսօր , ժամը 16:46 Ասկերանում միանգամից ուժեղ կարկուտ ու փոթորիկ է սկսել: Մոտ 20 րոպեի ընթացքում քամին հասցրել է լուրջ վնաս հասցնել բնակելի շենքերին ու տներին:

Ամբողջությամբ պոկվել է Շահումյան փողոցի 76 շենքի տանիքը, որը ընկնելով շենքի բակում, վնասել է նաև այդտեղ կայանած ավտոմեքենաները: Այս պահի դրությամբ Ասկերանում են փրկարար ծառայության աշխատակիցները և բնակիչների հետ հնարավորինս վերացնում են քամու ավերածության հետևանքները:

Վնասների չափը ճշտված չի, սակայն հայտնի է, որ լուրջ վնասվել են տնամերձ բանջարանոցները, այգիները:

 karabakh-life.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031