Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

armlur.am-ը` «Մոսկվիչկա» սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպի մասին

Մայիս 28,2014 20:30

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում «armlur.am»-ի լրագրողները Մոսկվիչկա սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որիմեջ եղել է ապակու կտոր: Կտրոնը, փլավի տարան և ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարկետ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանգավոր «բաղադրիչներ»: Բնականաբար, վաճառողների, տնօրենի եւ մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար: Տնօրինությունը ընդունել է, որ հնարավոր է նման բան եղած լինի, ինչի համար ներողություն է խնդրել: Ու երբ լրագրողները ցանկացել են դուրս գալ սուպերմարկետից, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել՝ ասելով, թե իրավունք չունեք նկարահանում կատարել սուպերմարկետի տարածքում, «ջնջեք, նոր դուրս եկեք, եթե ոչ չշարժվեք, սպասեք»:

Այդ ընթացքում կրկին «armlur.am»-ի լրագրողներին է մոտեցել սուպերմարկետի տնօրենը եւ նեղսրտել, թե ինչու եք ձայնագրել, «դա իմ իրավունքների ոտնահարում է: Մինչեւ չջնջեք, այստեղից դուրս չեք գալու: Ես հենց հիմա կկանչեմ իմ իրավաբանին»: «armlur.am»-ի լրագրողները հրաժարվել են ջնջել ձայնագրությունները եւ սպասել են՝ մինչեւ իրավաբանը գա: Նրանց ուղեկցել են նկուղային հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակ, որտեղ սկսել են ելումուտ անել բազմաթիվ տղաներ՝ արտաքնապես թիկնապահի նմանությամբ:

Այդ ընթացքում մեր աշխատակիցները 2 անգամ զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին, որ իրենց արգելում են դուրս գալ սուպերմարկետի տարածքից՝ պարտադրելով ջնջել ձայնագրությունը: 25 րոպե անց «armlur.am»-ը ստիպված եղավ երկրորդ նկարահանման խմբին ուղարկել սուպերմարկետ՝ լրագրողներին նկուղից դուրս բերելու համար: Լրագրողները բարեհաջող վերադարձան խմբագրություն. նրանց նկատմամբ բռնություն չէր գործադրվել:

Շատ չանցած «Մոսկվիչկայի» տնօրինությունը եկավ «armlur.am»-ի խմբագրություն, պարզաբանվեց կատարվածը, բացատրեցին, որ միտում չեն ունեցել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու: Ավելին՝ ամենաբարձր մակարդակով սուպերմարկետի տնօրինությունը ներողություն խնդրեց թիկնապահների և աշխատակիցների ոչ կոռեկտ պահվածքի համար: «armlur.am»-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը որոշեց քրիստոնեաբար ներել նրանց՝ միաժամանակ հայտնելով, որ լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքը մշտապես դատապարտելի է:

Ի դեպ, մեր լրագրողները այդպես էլ չեն ջնջել ձայնագրությունը:

 

«armlur.am»-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031