Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել. Սուրեն Աբրահամյան. 1in.am

Մայիս 29,2014 23:11

«Ես չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն ասածին, որ եթե ինքը լիներ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, նույնպես կկրակեր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարի օրը լրագրողները նախկին ոստիկանապետից հետաքրքրվել էին, թե ինքն ինչպես կվարվեր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, կկրակե՞ր: «Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների և առանց զենքի գործադրման էդ երկուսի հարցերի կլուծեի, հաստատ զենք չէի գործադրի, բայց եթե տեսնեի, որ ֆիզիկականս չի ներում, ինչի մասին է խոսքը, կգործադրեի, իհարկե՝ իմ օրինական զենքը: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլորը չունեն դրա հնարավորությունը»,- ասել էր Ալիկ Սարգսյանը:

«Եթե ասել է՝ ուրեմն, չգիտեմ ինչ վիճակում է եղել: Ինչպես կարող է ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը իրեն այդ վիճակի մեջ դնի: Դա աբսուրդ է: Խոսակցությունները, թե հրահրել են այդ անձանց կամ ինչ՝ կենցաղային բնույթի են: Մենք վարսավիրանոցում չենք կամ կոլխոզի շուկայում, որ նման գնահատականներ տանք:

Հասարակական հնչեղության դեպքի մասին պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Անկախ նրանից, թե իր համակրանքը ում կողմն է, ինքը պետք է ռեալ փաստերի վրա հիմնվի: Ինչպես կարելի է նման ոչ կոմպետենտ գնահատական տալ: Հավատս չի գալիս, որ նման կարգի բարձր պաշտոն զբաղեցնող մարդը նման անհեթեթություն ասի: Ես ցավ եմ ապրում, որ նման տեսակետ է հնչել»,- հավելեց Սուրեն Աբրահամյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031