«ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014»-ը տեղի կունենա հունիսի 20-ից 21-ը

«ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014»-ը տեղի կունենա հունիսի 20-ից 21-ը

7-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014»-ը, որը կրելու «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը, տեղի կունենա հունիսի 20-ից 21-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Այս մասին այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը եւ «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԴիջիԹեք» ֆորումը աջակցում է բիզնեսի տարբեր ոլորտներին: Ֆորումի ընթացքում ներկայացվելու է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային փորձը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ բիզնես ֆորումին մասնակցելու են Ռուսաստանի եւ Վրաստանի 50 կազմակերպություններ, 3000 այցելուներից 500-ը կլինեն ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Կարեն Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ֆորումը մեկնարկել է 2008 թվականին. «Դրա հիմնական նպատակն էր փակել բացը տեխնոլոգիաների կիրառման առումով թե՛ տնտեսության, թե՛ կառավարության եւ թե՛ անհատի մակարդակով: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը տեխնոլոգիաների օգտագործման առումով մոտ 40-50 տեղով իր դիրքերը բարձրացրել է»: Կարեն Վարդանյանը նաեւ հավելեց, որ ֆորումի հիմնական առանձնահատկություններից մեկը այն կլինի, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպումը օրինական դաշտ մտնելու վերաբերյալ, էականորեն տեխնոլոգիաների կիրառումը կփոխի.«Մրցակցային դաշտ մտնել նշանակում է կիրառել տեխնոլոգիական լուծումներ, որպեսզի մրցակցությանը հնարավոր լինի դիմանալ»:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ՏՏ ոլորտը միշտ մնալու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Պրն Մելքոնյանի բերած տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ, Հայաստանում ՏՏ ոլորտում կա ավելի քան 380 ընկերություն. «Համախառն ներքին արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնաբաժինը կազմում է 3.8 տոկոս: Այս ոլորտում Հայաստանում ավելի քան 10 հազար 500 աշխատատեղեր կան»:

Բիզնես ֆորումի հովանավոր «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի էկոնոմիկայի հիմնասյուներից մեկն է: «Արմենտել» ընկերությունը միշտ սատարում է այն միջոցառումները, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1958 թվից աշխատում եմ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական ինստիտուտում: Զբաղվել եմ նաև մեծ ինտեգրալային սխեմաների ավտոմատ նախագծման ու արտադրության հարցերով: Տեխնիկական գիտությունների թեկնածու եմ, դոցենտ: Ներկայումս դասավանդում եմ Գավառի Պետական համալսարանում: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ իմ դիտողությունները շարադրված են ՞Голос Армении՞ 2014г. 18 февраля համարում տպագրված ՞Развивая все звенья комплекса” հոդվածում:
    Կուզեի մասնակցել հունիսի 20-ից 21-ը աշխատանքներին:
    Հասցես: ք.Երևան, Արամ Խաչատուրյանի 4, բն.20:
    Հեռ. 26 71 77, 099 80 81 56 :

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք